«Հայոց աշխարհ» թերթը փակվել է զուտ ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը։

«Թերթի փակման պատճառը միայն ֆինանսականն է, քաղաքական դրդապատճառ չկա, թերթի վրա ճնշումներ եւ այլ բաներ չի եղել»,–ասաց Գագիկ Մկրտչյանը՝ նշելով, որ ինքը ամեն ինչ կանի, որ ֆինանսական խնդիրները լուծվի եւ նորից թերթը լույս տեսնի։

Գագիկ Մկրտչյանը նշեց, որ առայժմ այլ աշխատանք է փնտրում, էլի լրագրության ոլորտում։

«Ինձ թվում է, որ ես միայն ընդունակ եմ լրագրության ոլորտում աշխատել։ Օրինակ ես ժամանակին՝ 1995-96 թվականներին աշխատել եմ որպես քաղաքական մեկնաբան «Голос Армении» թերթում, եթե հնաարավորություն լինի, կցանկանայի վերադառնալ այնտեղ»,–ասաց նա։