ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ «երկար եւ շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ։

«Գործարքը շատ լավ է ընթանում։ Եթե հաջողվի այն ստորագրել, դա կլինի շատ համընդգրկուն գործարք, որը կներառի բոլոր թեմաները, ոլորտները եւ վիճելի հարցերը։ Մեծ առաջընթաց է ձեռք բերվել»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Չինաստանի ԶԼՄ-ները նույնպես հաղորդել են երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի մասին։ Ցզինպինն ասել է, թե երկու երկրների թիմերն աշխատում են փոխհամաձայնության հասնելու ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ փոխշահավետ համաձայնագիր կկնքվի։