Շիրակի մարզի մի քանի բնակիչներ դեկտեմբերի 28-ին Շիրակի մարզպետ կարեն Սարուխանյանից պահանջել են բեկանել դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ին պատմեց Շիրակի մարզպետը:
«Մի քանի անգամ այդ քաղաքացիները եկել են ինչ-որ խնդրի հետ կապված, պահանջում էին լուծում տալ, սակայն դատական ակտի մասին էր խոսքը գնում, ինչին ես չեմ կարող միջամտել, կամ բեկանել եւ բացատրել եմ, որ չեմ կարող իրենց հարցին լուծում տալ: Իրենք ուզում էին, որ ես բեկանեմ դատարանի վճիռը: Ես բացատրեցի, որ չեմ կարող ոչնչով օգնել, իրենք բորբոքվեցին` բա մենք սրա համար ենք արել հեղափոխություն, բռունցքներով խփեցին սեղանին: Ես ստիպված էի ոստիկանություն հրավիրել,որ կարողանային դուրս հրավիրել»,- պատմեց Կարեն Սարուխանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզպետարանում երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մարզպետ Կարեն Սարուխանյանն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ մի քանի քաղաքացիներ իր աշխատասենյակում խոչընդոտում են իր աշխատանքին։
«3 քաղաքացի բռունցքներով հարվածել են սեղանին». արտակարգ դեպք Շիրակի մարզպետի աշխատասենյակում





























