ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիեւին ուղղված ամանորյա շնորհավորանքում համոզմունք է հայտնել երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինն ընդգծել է, որ որ անցնող տարին արդյունավետ էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար՝ նշելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության եւ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը: «Ռուսաստանի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Մոսկվայում, Սոչիում եւ Բաքվում տեղի ունեցած բովանդակային եւ կառուցողական բանակցությունների արդյունքում ձեռքբերված երկկողմանի համաձայնությունների իրականացումը կնպաստի հետագայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: