Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ կոնսենսուսի իրականացման համար, որը ձեռք է բերվել Արգենտինայում երկու երկրների առաջնորդների միջեւ բանակցությունների արդյուքնում, ասվում է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Նախարարության ներկայացուցիչ Լու Կանգը նշել է, որ չինա-ամերիկյան հարաբերությունները նախկինում եւս ոչ միշտ էին կայուն, սակայն առողջ հարաբերությունները ծառայում են երկու երկրների շահերին, ինչպես նաեւ նպաստում են գլոբալ կայունությանը:





























