Բրազիլիայի նորընտիր նախագահ Ջեյր Բոլսոնարոն նախատեսում է թույլատրել առանց քրեական անցյալի բոլոր բրազիլացիներին ունենալ հրազեն, հաղորդում է Reuters-ը:

Իր նախընտրական արշավի ընթացքում Բոլսոնարոն խոստացել է չեղարկել  զենքի վերաբերյալ Բրազիլիայի գործող օրենքը, որն ստեղծում է տարատեսակ բյուրոկրատական եւ իրավական խոչընդոտներ մարդկանց համար, որոնք ձգտում են ձեռք բերել հրազեն:

«Հրամանագրի միջոցով մենք նախատեսում ենք երաշխավորել հրազենի սեփականությունը դատվածություն չունեցող քաղաքացիների համար»,-նշել է Բոլսոնարոն, որը հունվարի 1-ից ստանձնում է պաշտոնը: