Հնդկական պետական համալսարանում բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել ուսանողներին «սպանել» համակուրսեցիներին վեճի դեպքում իրեն բողոքելու փոխարեն, հաղորդում է Reuters-ը:
«Եթե դուք այս համալսարանի ուսանող եք, երբեք մի եկեք ինձ մոտ լաց լինելու»,-ասել է Փուրվանչալի համալսարանի փոխկանցլեր Ռաջա Ռամ Յադավը: «Եթե դուք երբեւէ կռվի մեջ հայտնվեք, ապա կռվեք, եթե հնարավոր լինի՝ սպանեք, մենք հոգ կտանենք այդ մասին ավելի ուշ»,-հայտարարել է Յադավը ուսանողական միջոցառման ժամանակ իր ելույթում Հնդկաստանի ամենաբնակեցված՝ Ուտար-Պրադեշ նահանգի Գազիպուրում:



























