Աֆղանստանում նախագահական ընտրությունները հետաձգվել են մինչեւ հուլիսի 20-ը, հաղորդում է AFP-ն:
Անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին՝ մի քանի շաբաթյա ենթադրություններից հետո, որ քվեարկությունը կհետաձգվի «Թալիբանի» հետ խաղաղ բանակցությունների համար ավելի մեծ տարածություն ստեղծելու նպատակով:
Աշրաֆ Ղանին՝ վերընտրվել պլանավորող նախագահի մամուլի խոսնակը, ողջունել է այդ որոշումը: «Աֆղանստանի կառավարությունը հարգում է Հանձնաժողովի որոշումը եւ պատրաստ է համագործակցել հուլիսին ընտրությունների անցկացման համար»,-հայտարարել է Հարուն Չահանսուրին:



























