Համացանցում տեսանյութ  է տարածվել, որտեղ երևում է, որ Արտաքին գործերի նախարարության շենքի վրա փակցված է «Ազատություն նախագահին» պաստառը:

Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել:

Նշենք, որ երկրի սահմանադրական կարգը տապապլելու համար մեղադրվող ՀՀ եկրորդ նախագահը երկրորդ անգամ կալանավորվել էր դեկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։