Տավուշ մարզի սահմանամերձ գյուղերում վերջին երեք ամիսներին համեմատաբար հանգիստ վիճակ է, կրակոցները պակասել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշ մարզպետ Վահե Ղալումյանը:
«Այս փաստը շատ է ուրախացնում, հույս է տալիս սահմանամերձ գյուղի բնակչությանը: Իմ կարծիքով կրակոցների նվազումը պայմանավորված է Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ոտքի վրա պայմանավորվածությամբ»,- ասաց նա: 
Ղալումյանը նշեց՝ Ամանորին կայցելի դիրքեր, այնուհետեւ օրը կանցկացնի ընտանիքում: 
Նշենք, որ Վահե Ղալումյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, 7 ամիս է, ինչ զբաղեցնում է Տավուշի մարզպետի պաշտոնը: