Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պլանները «խելացիորեն» կդանդաղեն, շաբաթ՝ դեկտեմբերի 30-ին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, փոխանցում է DW-ն:
Այս հայտարարությունը նա արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսելուց հետո։ Գրեմի խոսքով՝ Թրամփի հետ խոսակցությունից հետո ինքն իրեն ավելի լավ է զգում Սիրիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հետ կապված։
«Նախագահը շատ է մտածում Սիրիայի մասին՝ թե ինչպես դուրս հանել զորքերը՝ միաժամանակ, պաշտպանելով մեր շահերը անվտանգության ոլորտում»,-նշել է սենատորը, որը երկար ժամանակ համարվում էր Թրամփի հակառակորդը։ Գրեմի խոսքով՝ ամերիկյան զորքերի դուրսբերումն կիրականացվի այնպես, որ երաշխավորվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումը եւ քրդերի անվտանգությունը։
Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 24-ին ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հրամանագիր։





























