Ֆիլիպիններում ուժեղ փոթորիկի եւ սողանքների հետեւանքով ավելի քան 60 մարդ է զոհվել , հայտնում է BBC News-ը։
Նշվում է, որ կատակլիզմի ուժգնությունը տեղի բնակիչների մոտ շոկային վիճակ է առաջացրել։
Բացի այդ, առնվազն 17 մարդ համարվում է անհետ կորած։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։
Տեղի իշխանությունները AFP գործակալությանը հայտնել են, որ բնակիչները նախազգուշական գործողություններ ձեռք չեն առել, քանի որ փոթորիկը չի դասակարգվել որպես թայֆուն, ու վտանգի աստիճան չի սահմանվել բնության այս երեւույթի համար։



























