ԱՄՆ-ում գարեջրի արտադրությամբ զբաղվող հնագույն ընկերություններից մեկը բացել է տոնական սեզոնը։ Նյու Յորքի հրապարակներից մեկում անսովոր եղեւնի է հայտնվել, որը հավաքվել է գարեջրի տարաներից, հայտնում է MIGnews-ը։
Եղևնին ստեղծելու համար ընկերությունը օգտագործել է 520 տարա։ Դրա բարձրությունը կազմում է 8 մետր։ Ծառը զարդարում են 20 000 վառ լամպեր։ Այն հավաքելու ուղղությամբ աշխատել են 10 աշխատակիցներ և մի քանի բանվորներ։




























