Սերբական Հանրապետության իշխանությունները չեղարկել են ամանորյա համերգները բողոքների ցույցերի պատճառով, որոնց ժամանակ հազարավոր քաղաքացիներ ուսանողի մահվան պատճառով պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը, փոխանցում է Associated Press-ը։

Ներկայումս ոստիկանությունը Բանյա Լուկա քաղաքում կիրակի օրվա ցույցերից հետո փնտրում է 5 մարդու։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ որոնվող քաղաքացիներից մեկը Դավոր Դրագիցեւիչն է, որը հանդիսանում է բողոքի ցույցերի կազմակերպիչը՝ մարտին իր 21-ամյա որդու զոհվելուց հետո արդարադատության կոչ անելով։

Դրագիցեւիչը ՆԳ նախարարին մեղադրել իր որդու սպանությունը ծածկելու մեջ։

Ոստիկանությունը հայտարարել է, որ այլեւս թույլ չի տա Դրագիցեւիչին շարունակել բողոքի ցույցը իր նախաձեռնած «Արդարադատություն Դավիդի համար» շարժման շրջանակներում ։