ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով հետազոտական կոմիտե ստեղծելու մասին, փոխանցում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ուոերնը մտադիր է մասնակցել նախագահական ընտրաարշավին որպես ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։
Նշվում է, որ հետազոտական կոմիտեն թույլ կտա սենատորին գումար հավաքել մինչեւ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։
Միաժամանակ, փորձագետների կարծիքով՝ Ուորենի ժողովրդականությունը կուսակցությունում ավելացել է այն բանից հետո, երբ նրան քննդատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ դեմոկրատները ցանկանում են Ջո Բայդենին տեսնել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։





























