Վատիկանի մամուլի քարտուղար Գրեգ Բերկը և նրա տեղակալ Պալոմա Գարսիան անսպասելի հրաժարական են տվել մի քանի շաբաթ հետո այն բանից, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը իտալացի լրագրող Անդրեա Տորնիելին հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար է նշանակել, հայտնում է Fox News-ը։
Վատիկանի ներկայացուցիչ Գրեգ Բերքը իր թվիթերյան էջում գրել է, որ նա և իր տեղակալը 2019 թվականի հունվարի 1-ից չեն աշխատի այս պաշտոններում։
«Այս անցումային շրջանում Վատիկանի հասարակայնության հետ կապերի ոլորտում կարծում ենք Հայր սուրբը ամբողջությամբ ազատ կլինի նոր թիմ ձևավորելիս»,-գրել է Բերքը։
Բերքը, որը նախորդ տարի Fox News ալիքի թղթակիցն էր, Վատիկանում աշխատել է 2012 թվականից։





























