ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատոնական օրվա առավոտյան Օվալաձեւ կաբինետից կոչ է արել դեմոկրատներին դուրս գալ հանգստից եւ քվեարկել բյուջեի օգտին, որը թույլ կտա վերջ դնել դաշնային գերատեսչությունների մոտ մեկ քառորդի աշխատանքի դադարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես օվալաձեւ կաբինետում եմ։ Դեմոկրատներ, վերադարձեք հանգստից եւ տվեք մեզ ձեր ձայնը, որն ահնրաժեշտ է սահմանների անվտանգության համար, այդ թվում՝ պատի։ Դուք կողմ եք քվեարկել 2006-ին եւ 2013-ին։ Եվս մեկ «կողմ» իմ օրոք եւ այն կկառուցվի։ Եվ արագ»,-գրել է նա իր թվիթերյան էջում։