Գերմանիան պետք է 2019 թվականին ավելի շատ պատասխանատվություն ստանձնի եւ ավելի ակտիվ պետք է իր շահերը պաշտպանի։ Այս մասին իր ամանորյա ուղերձում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է  RT-ն։

«Առկա են կլիմայի փոփոխության, միգրացիայի կառավարման եւ կանոնակարգման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ճակատագրական հարցեր։ Մեր սեփական շահերից ելնելով մենք ցանկանում ենք լուծել բոլոր այդ հարցերը եւ մենք կարող ենք դա անել բոլորից լավ, եթե հաշվի առնենք մյուսների շահերը»,-ասել է Մերկելը։

Նա նշել է, որ Գերմանիան երկու տարվա ընթացքում կդառնա ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ եւ մտադիր է հանդես գալ համաշխարհային որոշումների օգտին։

«Մենք կավելացնենք հումանիտար օգնության եւ զարգացման, ինչպես նաեւ պաշտպանական ծախսերի համար հատկացվող միջոցները»,-նշել է Մերկելը։