Դեկտեմբերի 28-ին կողոպուտ էր տեղի ունեցել Էրեբունիում: Արցախի փողոտայի 6/Բ հասցեի մոտից բացահայտ հափշտակել էին մի կնոջ պայուսակ, որի մեջ եղել էր 117.000 դրամ, անձնագիր, սոցիալական ու զեղչի քարտեր:

Էրեբունու քրեական հետախույզները դեկտեմբերի լույս 31-ի գիշերը բացահայտել են հանցագործությունը: Կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված 24-ամյա Վահագ Պ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: