Դեկտեմբերի 30-ին Արաբկիրում կողոպուտ էր տեղի ունեցել: Գեղեցկության սրահներից մեկում մի երիտասարդ մի կնոջ մարմնական վնասվածք էր պատճառել, ապա վերցրել էր բջջային հեռախոս եւ փող ու հեռացել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները դեկտեմբերի լույս 31-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշ Վաղարշյան փողոցում հայտնաբերել եւ, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 27-ամյա Խաչիկ Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Քննությունը շարունակվում է: