Թայվանի ղեկավարը մերժել է Չինաստանի նախագահի միավորման կոչը՝ «մեկ երկիր, երկու համակարգ» մոտեցման շրջանակներում՝ տեղեկացնում է AP-ն։
Թայվանի նախագահ Ցայ Ինվենը հայտարարել է, որ Չինաստանը պետք է համակերպվի Թայվանի Հանրապետության գոյության փաստի հետ։
Նա ելույթ է ունեցել հայտարարությամբ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր ծրագրային ելույթում հայտարարել էր, թե Չինաստանի եւ Թայվանի միավորումն անխուսափելի է։





























