ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բրազիլիայի նոր աջ կառավարության հետ քննարկել է Վենեսուելան այն համատեքստում, ինչը ինքն անվանել է Լատինական Ամերիկայում ավտորիտար ռեժիմների դեմ պայքարի համտեղ ճակատ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Բրազիլիայի նոր արտգործնախարար Էռնեստո Արաուժոյի հետ հանդիպումից հետո, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, Պոմպեոն Վենեսուելան, Կուբան եւ Նիկարագուան անվանել է երկրներ, որոնք չունեն ժողովրդավարական արժեքներ։
«Մենք միասին ավտորիտար ռեժիմների դեմ աշխատելու հնարավորություն ունենք»,- ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի հարաբերությունների մասին ասել է նա՝ երկրի նոր նախագահ Ժաիր Բոլսոնարուի երդմնակալության արարողությունից մեկ օր անց։





























