Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնում իր առաջին օրը Փեթ Շանահանը նշել է, որ Չինաստանը պետք է Պենտագոնի ուշադրության կենտրոնում լինի՝ տեղեկացնում է AP-ն։

Նրա օգնականների խոսքերով՝ Շանահանը Չինաստանի թեման արծարծել է վարչակազմի բարձրաստիճան քաղաքացիական ղեկավարների եւ զինվորական ծառայության ղեկավարների հետ հանդիպմանը։

Օգնականներից մեկը նշել է, որ Շանահանը հավաքվածներին ասել է, թե ինքը կենտրոնացած է այն ռազմավարության վրա, որը վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին՝ որպես «հզոր տերության» մրցակիցներ։