Մագնիտոգորսկում փլուզված տան փլատակների տակից եւս երկու մարդու մարմին են հանել՝ հայտնում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Այսպիսով, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 26-ի, որոնց թվում՝ երեք երեխա։ Վերջին տվյալներով՝ ճանաչվել են 19 բնակիչների մարմիններ, ավելի քան 20 մարդ անհայտ կորած է համարվում։

Փրկարարները նշում են, որ դժվար է որոշել մնացած մարմինների գտնվելու վայրը։ Փրկարարներին նաեւ հաջողվել է ապամոնտաժել պատը, որը խանգարում էր որոնումներին։

Կառլ Մարքսի պողոտայում № 164 շենքի մուտքի փլուզումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին։ Տուժողների թվում վեց մարդ կա, ներառյալ՝ 11-ամյա նորածին։ Բոլորի վիճակը կայուն է՝ հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Նրանք ձեռքերով են աշխատում՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Այսօր Չելյաբինսկի մարզում սգո օր է հայտարարված։