ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նամակ է ստացել Կիմ Չեն Ընից եւ հուսով է մոտ ապագայում հանդիպել նրա հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Սպիտակ տանը ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Թրամփը պաշտպանել է Ընի հետ բանակցությունները՝ նշելով, որ երբեք չի ասել, թե Փխենյանին պետք է շտապել։ Նա ասել է, որ «հրաշալի» նամակ էր, սակայն մանրամասներ չի հայտնել։

Այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը հունիսին Սինգապուրում գագաթաժողովին Թրամփի հետ հանդիպմանը խոստացել էր աշխատել ապառազմականացման ուղղությամբ, երկու կողմերը ջանք չեն խնայում այդ հարցում առաջընթացի հասնելու համար։

Նախօրեին հարավկորեական Chosun Ilb թերթը գրել էր, որ Կիմ Չեն Ընը Դոնալդ Թրամփին նամակ է գրել փակուղի մտած միջուկային բանակցությունների մասին։