Երաժիշտ Կրիս Կելմին մահացել է Մերձմոսկվայում՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Երաժիշտը 63 տարեկան էր։

Կրիս Կելմին (Անատոլի Արեւիչ Կելմի) հայտնի խորհրդային ռուսական երգիչ եւ երաժիշտ է։

Նա հեղինակել է այնպիսի երգեր, ինչպիսիք են «Փակելով շրջանը», «Գիշերային ռանդեւու», «Հոգնած տաքսի» ստեղծագործությունները։ Նա նաեւ գրել է «Կոշկավոր կատուն» մուլտֆիլմի երաժշտությունը։