Սպիտակ֊Վանաձոր ճանապարհին երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով մեկ անձ հոսպիտալացվել է։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 23:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդի անձը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր՝ Լ. Մ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, այնուհետև Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության




























