Իսրայելական խորհրդարանը (Քնեսետ) երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել սեռական ծառայությունների գնման արգելքի մասին օրինագծին, հաղորդում է Лента.Ру- ն՝ վկայակոչելով NEWSru.co.il-ին:

Բացի մարմնավաճառների ծառայություններից («սեքս-աշխատողների եւ սեքս-աշխատակցուհիների») օգտվելն արգելելուց, օրինագիծը պատիժ է նախատեսում երկրի քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար՝ գտնվելու դեպքում այն վայրերում, որտեղ մատուցվում են այդ ծառայությունները (որջեր, հասարակաց տներ): Այնուամենայնիվ, օրենքը հենց սեքս- աշխատողների նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանում:

Օրենքը խախտելու համար նախատեսում է տուգանք: Դրա չափը երկու հազար սիկղ է՝ առաջին խախտման համար, եւ չորս հազար սիկղ՝ կրկնվող խախտման համար: Օրենքով նախատեսված հատուկ դեպքերում, հանցանքը կարող է դիտվել քրեական հանցագործություն․ այդ դեպքում տուգանքի առավելագույն չափը կկազմի ավելի քան 75 հազար սիկղ: