Չինաստանի NORINCO պետական արդյունաբերական կորպորացիան ցույց է տվել ավիացիոն ռումբի նոր տեսակը, որը կոչվել է «բոլոր ռումբերի մայր», հայտնում է The Global Times-ը:
Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ընկերությունը ռումբ է փորձարկել՝ չհրապարակված վայրում նետելով H-6K ռմբակոծիչից, ինչը հանգեցրել է մասշտաբային պայթյունի: Արկն իր հզորությամբ զիջում է միայն միջուկային ռումբին:
Հստակեցվում է, որ Չինաստանում այս ռումբը ամենահզոր ոչ միջուկային ռումբն է, իսկ դրա մի քանի տոննա քաշի պատճառով ռմբակոծիչն ամեն անգամ կարող է տանել միայն մեկ այդպիսի արկ:





























