Ընձառյուծը, որը Նոր տարուն փախել էր սաֆարի-պարկից, վերադարձել է «տուն», գրում է AFP-ն։
Վայրի բնության պահապանների ներկայացուցիչները կենդանուն որոնում էին դրոնների, վարժեցված փղերի եւ տեղադրված թակարդների օգնությամբ։
Ընձառյուծը փախել էր Հիմալայների ստորոտում գտնվող սաֆարի-պարկից՝ Կալկաթայից 557 կմ հյուսիս։
Սաշին անունով քառամյա ընձառյուծը ի վերջո վերադարձել է հարազատ սաֆարի-պարկ այն բանից հետո, երբ մի ամբողջ օր անցկացրել է վայրի բնության գրկում որս անելով։
Սաշինին, իրենց հերթին, փնտրում էր մոտ 100 անտառապահ, քանի որ կենդանու փախուստի լուրը խուճապ էր առաջացրել շրջակա գյուղերում։
Ընձառյուծը սաֆարի-պարկ է վերադարձել քաղցած ու վիրավոր։ Աշխատակիցները նրան օգնություն են ցուցաբերել եւ կերակրել մի մեծ կտոր մսով։





























