ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սիրիական կառավարությանը նախազգուշացրել է, որ վերջինը չպետք է ԱՄՆ զորքերի դուրսբերումը երկրից դիտարկի որպես քիմիական զենքի կիրառման հրավեր, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով Ռոյթըրսին։

Ըստ նրա՝ սիրական վարչակազմի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, քիմիական զենքի ցանկացած կիրառման ԱՄՆ-ը կարձագանքի շատ կոշտ, ինչպես դա արել է մինչ այժմ՝ երկու անգամ։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գալիք շաբաթ կուղեւորվի մերձավորարեւելյան շրջագայության, որպեսզի ներկայացնի ԱՄՆ տեսլականը տարածաշրջանում Ամերիկայի դաշնակիցների անորոշության պահին՝ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունների առումով։

Անցած ամիս ԱՄՆ նախագահը սկզբում հրամայեց արագ դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից, իսկ հետո հայտարարեց, թե գործընթացը տեղի կունենա դանդաղ եւ զգուշավոր։