Իսպանիայի Փրկարարական ծովային ծառայությունը փրկել է 549 միգրանտների, որոնք փորձում էին նավերով անցնել Միջերկրական ծովը, հաղորդում է Fox News-ը:

Ինչպես հաղորդել էին ծառայությունում, միգրանտների առաջին խումբը ժամանել էր նախօրեին վեց փոքր նավերով, որոնցում, ընդհանուր առմամբ, գտնվում էին 350 միգրանտներ: Նրանց փրկել են երկրի արեւելյան ջրերի հատվածում՝ Հիբրալթարյան նեղուցում:

Իսկ այսօր Փրկարարական ծովային ծառայությունը դիմավորել է 119 միգրանտների, որոնք ժամանել էին հինգ նարբեր նավերով եւ փչովի նավակներով, որոնցում կային նաեւ երեխաներ:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Միջերկրական ծովում, ընդհանուր առմամբ, մահացել են 2 262 միգրանտներ: Համաձայն ԵՄ-ի տեղեկությունների՝ միայն նախորդ տարվա ընթացքում Իսպանիայի սահմանն անցել են 57 000 միգրանտներ՝ երկու անգամ ավելի, քան 2017-ում:

Ըստ վերջին տվյալների՝ Իսպանիայի սահմանների անօրինական հատման փորձերն առավել հաճախակի են դարձել հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում: