Կազմվել է 2019 թվականին պարտադիր այցելության եվրոպական քաղաքների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է The Independent-ը:

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մինսկը՝ շնորհիվ Բելառուսի մայրաքաղաքում հունիսի 21-ից 30-ը կայանալիք Եվրոպական խաղերի, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրների համար անայցագրային ռեժիմի եւ վերականգնված հին քաղաքների՝  հիպստերական սրճարաններով ու կոկտեյլ-բարերով:

Ցանկում իր տեղն է գտնել նաեւ հոլանդական Ռոտերդամը իր գունազարդումներով եւ Փիթ Բլոմի «Կուբիստական տներով» ու սթրիթ-արտով:

Երրորդ հորիզոնականում է իսպանական Սիթժեսը, որը կարող է փոխարինել զբոսաշրջիկներով ծանրաբեռնված Բարսելոնային: Երկու քաղաքներն ունեն մի շարք ընդհանրություններ՝ արեւային կլիմա, թանգարաններ, շքեղ ռեստորաններ հին քաղաքում, երկար ծովափ:

Հնգյակում նաեւ Առլն է (Ֆրանսիա), որտեղ Վիսենտ Վան Գոգը նկարել է ավելի քան 200 նկար, եւ Սարաեւոն Բոսնիայում իր տաճարներով, սինագոգներով, մզկիթները եւ ինքնատիպ խոհանոցով:

Բացի այդ, վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հռոմը (Իտալիա), Փարիզը, ավելի ճիշտ՝ Դիսնեյլենդը Ֆրանսիայում, Բելգրադը (Սերբիա), Վենետիկը (Իտալիա) եւ Բրիստոլը Մեծ Բրիտանիայում: