Բեռլինում ամանորյա տոնածառերը, որոնք չեն վաճառվել, դարձել են փղերի տոնական ուտեստը, հայտնում է Daily Mail-ը:

Տարեկան մեկ անգամ Գերմանիայի մայրաքաղաքի կենդանաբանական երկու այգիներից Tierpark է ուղարկվում փշատերեւ ծառերի հյուրասիրությունը:

Կենդանաբանական այգին ընտրված մատակարարներից ընդունում է միայն թարմ չվաճառված ծառերը, քանի որ տների ամանորյա տոնածառերը կարող են քիմիկատներ կամ զարդարանքների մնացորդներ պարունակել:

Փղերը ծառերն ուտում են, կապիկներին տալիս են բանջարեղենով զարդարված ծառեր, իսկ վագրերին՝ մսից զարդարանքներով: