Մալայզիայի նոր թագավորի եւ նրա տեղակալի ընտրության նպատակով կառավարիչների խորհրդի նիստը կկայանա հունվարի 24-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Bernama գործակալությունը։

Նիստի ամսաթիվը հայտնել է կառավարիչների մամուլի պատասխանատու Թան Շրի Սիեդ Դանիալ Ահմեդը երկուշաբթի կայացած խորհրդի նախնական հանդիպման ամփոփման ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչեւ ընտրությունները կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի թագավորի գործող տեղակալ Նազիրին Մուիզուդին Շահը։

Մալայզիայի սահմանադրական կարգի համաձայն՝ թագավորը ընտրվում է նահանգների 9 ղեկավարների կողմից, որոնց մտնում են կառավարիչների խորհրդի կազմի մեջ։ Մուհամադ 5-ի հրաժարականից հետո անհրաժեշտ է 4 շաբաթվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնել։