Բրիտանացի միլիարդատեր, MoneySupermarket ընկերության սեփականատեր Ռիչարդ Մեյսոնը պարզել է, որ 21 տարի ուրիշի երեք երեխաներին է դաստիարակել, փոխանցում է The Sun-ը։

Ձեռնարկատերը առաջին ամուսնությունից  երեք որդի էր ունեցել, սակայն նոր կնոջ մոտ սերունդ տալու հետ կապված խնդիրներ են առաջ եկել։ Մեյսոնը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ ձեռնարկատերը անպտղությամբ է տառապում։

Մեյսոնը նախկին կնոջ դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով 250 հազար ֆունտ փոխհատուցում տալ։ Նախկին կինը հրաժարվում է նշել երեխաների կենսաբանական հոր անունը։  

Դատավարության պատճառով երկու տղաները հրաժարվել են շփվել միլիոնատիրոջ հետ, իսկ երրորդ երեխան իր հերթին շնորհակալական նամակ է գրել նրան՝ խոստանալով, որ բացահայտված փաստերը չեն փչացնի իրենց հարաբերությունները։