ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկյան լրագրություն վերադարձնել անկեղծությունը։ Նա այս մասին հրապարակմամբ է հանդես եկել թվիթերյան իր էջում։

«Ֆեյք լրատվամիջոցները մեր երկրում իսկական ընդդիմադիր կուսակցություն են։ Նրանք ազգի իսկական թշնամիներն են։ Մենք պետք է լրագրություն վերադարձնենք անկեղծությունը»,-գրել է նա։

Թրամփը հավելել է, որ ֆեյք լրատվամիջոցները անում են ամեն ինչ, որ նվաստացնեն իր վարչակազմի ձեռքբերումները, փոխանցում է RT-ն։