Քաղաքական եւ հանրային կյանքում չափորոշիչների ձեւավորման համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձեւավորում է քաղաքական իշխանությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Քաղաքական եւ հանրային կյանքում չափորոշիչների ձեւավորման համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձեւավորում է քաղաքական իշխանությունը։
Քանի-որ Հայաստանում պառլամենտը ապաքաղաքական մարմին է դարձել, ի տարբերություն նախկին կոռումպացված, բայց այնուամենայնիվ քաղաքական կառույցի, ապա տարբեր խնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը բրոունյան շարժման է վերածվել:
Հնդիկների պահով` նացիոնալիզմը եւ շովինիզմը վատ երեւույթներ են եւ հնդիկների ու մյուս ազգությունների հանդեպ պետք է հանդուրժող լինել, բայց դա չի նշանակում, որ պետությունը միգրացիոն քաղաքականություն չպետք է վարի եւ չպետք է կարգավորի ու քվոտավորի ներգաղթը: Այդ երկու երեւույթները` քսենոֆոբիան ու չկարգավորվող միգրացիան, հավասարապես բացասական երեւույթներ են»:





























