Որոշում է կայացվել, որ ավելի ճիշտ կլինի՝ Վանաձորի ավագանիում շարունակեմ աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր հայաստանի» ցուցակով պատգամավոր ընտրված՝ Վանաձորի ավագանու անդամ՝ Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը, որը մանդատը չվերցնելու որոշում է կայացրել։

«Որոշում է կայացվել, որ ավելի ճիշտ կլինի շարունակել Վանաձորի ավագանում աշխատանքս։ Բնականաբար, շարունակվելու են  նույն  խորությամբ, նույն ներգրավվածությամբ։ Գիտենք, թե ինչպես է Վանաձորի քաղաքապետը ընտրվել եւ մենք մինչեւ հիմա ցույց ենք տալիս, որ որեւէ կերպ չենք համակերպվում այդ իրողությունների հետ եւ չենք կարող թույլ տալ, որ հանրապետականի կառավարումը Վանաձորում շարունակվի»,– ասաց նա։

Քրիստ Մարուքյանը նշեց, որ իր փոխարեն մանդատը կվերցնի ԼՀԿ անդամ Հրանտ Այվազյանը, ով նույնպես Վանաձորի ավագանու անդամ է։