2018 թվականին մեկնարկել էր Հայաստանի` Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) իրականացման դիտարկման երկրորդ փուլի գործընթացը, որի շրջանակներում գնահատման են ենթարկվելու Կոնվենցիայի 2-րդ ( Կանխարգելման միջոցները) եւ 5-րդ (Ակտիվները վերադարձնելու միջոցները)  գլուխները:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնվենցիայի կիրառման վերանայման 2-րդ փուլի շրջանակներում ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քարտուղարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարի լրացված տարբերակը:

Տեղեկացնում ենք, որ 2-րդ փուլի շրջանակներում Հայաստանի դիտարկումն իրականացվելու է Սերբիայի եւ Դոմինիկյան Հանրապետության կողմից:

Կարեւորելով հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցերում թափանցիկության ապահովումը եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության անհրաժեշությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ուշադրությանն է ներկայացնում ինքնագնահատման անգլերենով հարցաշարը: