Բաքվում փայտից մեկհարկանի երկսենյականոց տան մեջ պայթյուն է տեղի ունեցել, որը հրդեհի պատճառ է դարձել:

Haqqin.az-ի փոխանցմամբ, պայթյունի ալիքից տան պատը փլվել է ոչ հեռու կանգնած մեքենայի վրա։  Հրշեջները եւ փրկարարները հայտնաբերել են մեկ ընտանիքի անդամների` 63-ամյա Այդին Մամեդովի, Խուրաման Մամեդովայի, ինչպես նաեւ 26-ամյա Այգյուն Մամեդովայի մարմինները: