Արցախի Շուշի քաղաքում երիտասարդ ամուսիններն եւ նրանց մանկահասակ որդին, նախնական տվյալով, մահացել են տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ հունվարի 8-ին ժամը 19:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին, որ Շուշի քաղաքի Մ. Հախումյան փողոցի շենքերից մեկում շմոլ գազի թունավորումով 3 մարդ է մահացել:
ԱՀ ոստիկանության Շուշի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն բնակարանի բնակիչներ՝ 1986թ.ծնված Ժ. Մ-ն,1990թ.ծնված Ա. Ա-ն և վերջիններիս որդի՝ 2014թ. ծնված Ս. Մ-ն հունվարի 8-ին ժամը 17:00-ի սահմաններում նախնական տվյալներով մահացել են տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից, իսկ նրանց դուստր՝ 2011թ. ծնված Ն. Մ-ն շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ, տարվում է նախաքննություն։
- Շուշիում շմոլ գազից թունավորված 8–ամյա երեխայի վիճակը կայունացել է
- Ողբերգական դեպք Շուշիում․ փրկարարները բնակարանում հայտնաբերել են երիտասարդ ամուսինների եւ նրանց երեխայի դիերը





























