Տարօրինակ միջադեպի է բախվել Կալիֆոռնիայից Դունգան ընտանիքը: Մեծահասակները տանը չեն եղել, իսկ նրանց երեխաները ներսում քնած են եղել, երբ մի մարդ մոտեցել է իրենց տանը  եւ սկսեց լիզել դոմոֆոնը տարբեր կողմերից, հաղորդում է Vesti-ն։

Ընդ որում, նա երեք ժամ շարունակ լիզել է զանգի կոճակը: Այնուհետեւ տղամարդը գնացել է նրանց այգին եւ այնտեղ անվայելուչ վարք դրսեւորել:

Այդ ամենը պարզվել է այն բանից հետո, երբ անհանգստացած մեծահասակները նայել են տնային տեսահսկողությա սարքի ֆիքսած կադրերը:

Դրանք այնքան հստակ են եղել, որ ոստիկանության համար դժվար չի եղել բացահայտել բարեխիղճ ամերիկացիների հանգիստը խաթարողի ինքնությունը:

Պարզվել է, որ «Լիզոնոմը» տեղի բնակիչ 33-ամյա Ռոբերտո Դանիել Արրոյոն է: Հավանաբար նրան կմեղադրեն մանր գողության եւ մասնավոր տարածք ներթափանցելու համար հոդվածով, հաղորդում է Sky News-ը: