Ալաբամայի շերիֆի գրասենյակը ստիպված է եղել նախազգուշացնել տեղի բնակիչներին, որ նրանք չուտեն բեռնատարի վթարից հետո ճանապարհին հայտնված հավի միսը, հայտնում է AP-ն։
Կիրակի օրը Ալաբամայում բեռնատարը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով հավի մսեղիքի արկղերը հայտնվել են ճանապարհին։ Վարորդները սկսել են կանգնել եւ հավի միս ընտրել, որը երթեւեկության համար վտանգավոր իրավիճակ է ստեղծել։
Չերոկիի շրջանի արտակարգ իրավիճակների գործակալությունը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ծանուցում հավի միսը հավաքելը դադարելու խնդրանքով։ Ծանուցման մեջ նշվում է, որ միսը մի քանի ժամ գետնին գտնվելու պատճառով անվտանգ չէ։





























