Գերմանիայի 3 խոշոր օդանավակայաններում՝ Քյոլն-Բոնն, Դյուսելդորֆ եւ Շտուտգարտ, հինգշաբթի՝ հունվարի 10-ին, սկսվել է ուղեւորների եւ բեռների տեղափոխման անվտանգության համար պատասխանատու աշխատակիցների գործադուլը: Այս տեղեկությունը հաստատել է Verdi պրոֆմիության ներկայացուցիչը: Ակցիան կարող է առնչվել շուրջ 110 հազար ուղեւորների, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Անցակետի դարպասների մոտ, որոնցով բեռնատարները հայտնվում են Քյոլն-Բոնն օդանավակայանի տարածքում, գործադուլի պատճառով արդեն գիշերային ժամերին քաոս էր առաջացել. ավտոմեքենաների երկար հերթը հասնում էր մինչեւ քաղաքն օդանավակայանի հետ կապող ավտոճանապարհ:
Գերմանական պրոֆմիությունը պնդում է սահմանել միասնական դաշնային սակագնային ցանց, որը նախատեսում է ուղեւորներին, բեռները ստուգող աշխատակիցներին եւ օդանավակայանի անձնակազմին մեկ ժամ աշխատանքի դիմաց 20 եվրոյի վճարում: Ներկայումս այս ցուցանիշը տատանվում է՝ կախված դաշնային հողից եւ գործունեության բնույթից: Գործատուները պատրաստ էին զիջումների գնալ եւ համաձայնել աշխատավարձի բարձրացմանը այն միջակայքում, որի վերին սահմանը նախատեսվում էր 6,4 տոկոսի մակարդակում: Verdi-ում առաջարկին չէին համաձայնվել:
Հունվարի 9-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Դյուսելդորֆի օդանավակայանում գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել 350 չվերթների թռիչքներն ու վայրէջքները, Շտուտգարտում՝ 125:





























