Հայտնի է դարձել, որ Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն ամուսնալուծվում է իր կնոջից՝ Մաքքենզից՝  դավաճանության պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Radar Online-ին:

Կայքէջի տվյալներով, վերջին ութ ամիսը Բեզոսը հանդիպել է հեղինակավոր հոլիվուդյան գործակալ Պատրիկ Ուայթսելի կնոջ՝ Լորեն Սանչեսի հետ: Նշվում է, որ Amazon-ի ղեկավարը գաղտնի կերպով սիրուհուն հանգստավայրեր է ուղարկել իր անձնական ինքնաթիռով՝ նրան ուղարկելով նաեւ  անպարկեշտ ուղերձներ եւ էրոտիկ բնույթի սելֆիներ: