2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս:

Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»: