Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Մեծ Մրցանակի խաղարկության վերջին` վեցերորդ փուլը: Կայացել են առաջին տուրի պարտիաները: Մրցաշարը հաղթանակով է սկսել Էլինա Դանիելյանը: Մեր շախմատիստուհին սեւերով պարտության է մատնել ֆրանսուհի Մարի Սեբագին:
Լիլիթ Մկրտչյանը նույնպես սեւերով ոչ-ոքի է խաղացել սլովենուհի Պիա Քրամլինգի հետ: Այսօր կկայանան երկրորդ տուրի պարտիաները:
Դանիելյանը սպիտակներով կմրցի վրացի վետերան Մայա Չիբուրդանիձեի, իսկ Մկրտչյանը` նույնպես սպիտակներով բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:




























