Չինաստանի փոխնախագահ Վան Ցիշանը ԱՄՆ-ի հետ երկխոսության եւ խորհրդատվությունների անցկացման կոչ է արել՝ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առողջ եւ կայուն երկկողմ հարաբերությունների հաստատման համար։
«Սինխուա»-ն հայտնում է, որ Ցիշանը նշել է, թե երկու երկրները պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը, անվտանգությունը ու շահերը եւ պատշաճկերպով լուծեն տարաձայնությունները։
Չինաստանն ու ԱՄՆ-ը այս շաբաթ առեւտրային բանակցություններում «կառուցողական հարցերում» առաջընթացի են հասել։
Թրամփը հայտարարելէր, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրում հսկայական հաջողությունների է հասել։





























