Մենք մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն ենք վարում: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց նախկին սփյուռքի նախարար, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ից պատգամավոր Վարդան Ղուկասյանի կողմից մարզերի զարգացման հարցի հետ կապված մտահոգությանը:

Նրա խոսքով, նրանք մայրաքաղաքում որոշակի կենտրոնացում են տեսնում եւ առաջարկում են մարզերի զարգացման ծրագիր ներդնել:

«Օրենքով մենք կարող ենք նախատեսել, որ որոշակի գումար հատկացվի Շիրակի մարզին», - հավելեց Հայրապետյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ մեծ հնարավորություններ է տեսնում Հայաստանի տարածքում պատմամշակութային արժեքների զարգացման համար, ինչը երկրում զբոսաշրջության հետագա զարգացմանը կհանգեցնի: